Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նկարահանվել է Dazed նորաձեւության հանդեսի համար: Լուսանկարների շարքը հրապարակվել է հրատարակության կայքում:

Լուսանկարներից մեկում 27-ամյա հայտնին կեցվածք է ընդունել ավստրիացի դիզայներ Անդրեաս Կրոնտալերի՝ շղթաներով ու մետաղադրամներով բյուստիեով, որը նա հագել էր մերկ մարմնի վրա: Մեկ այլ լուսանկարում նա շոտլանդացի մոդելագործ Քրիստոֆեր Քեյնի՝ մետաղազօծված կաշվից զգեստով է՝ ներկարված սպիտակ ժանյակով. Գոմեսի կերպարը համալրել է Vaquera բրենդի արհեստական մարգարտից պատրաստված օվերսայզ-կոլիեն: Նշվում է, որ լուսանկարների հեղինակը նորաձեւության լուսանկարիչ Բրիաննա Կապոցին է, իսկ որպես ոճաբան հարթակում աշխատել է էմմա Ուիմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել