Փետրվարի 7-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի է մեկնել՝ բանակցելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Սակայն պատվիրակությունը, որ կազմված է եղել լրագրողներից եւ նախարարներից, չի կարողացել հասնել Սոչի, հայտնում են նախագահի վարչակազմից: Սկզբում Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է եղանակային պայմաններից ելնելով: Ավելի ուշ օդանավին հաջողվել է օդ բարձրանալ, սակայն չի կարողացել տեղ հասնել եւ ստիպված վայրէջք է կատարել Մինվոդիում: «Այն, որ մենք ձեզ հետ չենք կարող ենք հասնել ժամանակին՝ այնքան էլ լավ չի, սակայն բանակցային գործընթացի վրա այն չի անդրադառնա»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել