Թուրքմենստանի իշխանությունները փետրվարի 1-ից արգելել են 40 տարեկանից բարձր պետական պաշտոնյաներին ներկել մազերը սև գույնով: Այս մասին հաղորդել է Радио Азатлык-ը՝ վկայակոչելով ուսուցիչներին և բժիշկներին, որոնք լսել են արգելքի մասին:

Միևնույն ժամանակ, մազերի բնական գույն ունեցող տղամարկանցից պահանջել են մազերին հաղորդել մոխրագույն երանգ:

Պետական հիմնարկների ղեկավարները արգելքը կապում են այն հանգամանքի հետ, որ երկրի նախագահ Գուրբանգյուլի Բերդիմուհամեդովը մոխրագույն մազեր ունի: Այսուհետ նրա հետ հիմնականում թույլատրվում է հանդիպել ալեհեր մազերով մարդկանց:

Радио Азатлык-ը նշում է, որ ավելի վաղ, երբ Բերդիմուհամեդովը ներկում էր սպիտակ մազերը, պաշտոնյաներից և պետական ծառայողներից պահանջվում էր թաքցնել սպիտակ մազերը: Բերդիմուհամեդովը առաջին անգամ սպիտակ մազերով հայտնվեց 2018 թվականի հուլիսին: Նույն թվականի օգոստոսին տղամարդկանց և կանանց վարսավիրանոցներում մազ ներկելը արգելվեց: 2019-ի հունվարին իշխանությունները պահանջին, որպեսզի պետական գերատեսչությունները ձեռք բերեն սպիտակ մազերով նախագահի դիմանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել