Կոնսենսուս 1. բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։
Պատասխան. Նիկոլ, այդ բռնությունները հովանավորին և պատվիրողին, պետք է փնտրել Ձեր շարքերում:

Կոնսենսուս 2. ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն են։
Պատասխան. Նիկոլ, այլակարծությունը քեզ համար դարձել է համար մեկ թիրախներից մեկը, ո՞ւր մնաց ազատ խոսքի իրավունքը: Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում և հետապնդվում են:

Կոնսենսուս 3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Պատասխան. ո՞ւր է Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությունը Սորոսի կողմից տարվող ոչ հայանպաստ և ազգադավ քաղաքականությանը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Կոնսենսուս 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։
Պատասխան. մտքի հետ համաձայն եմ, գործողությունների հետ՝ ոչ: Պոպուլիզմ։

Կոնսենսուս 5. իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք։

Պատասխան. գործողությունների հետ համաձայն չեմ: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն և Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշումը վկա: Պոպուլիզմ։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։

Պատասխան ու հարց. ինչի՞ մասին էին իրականում հունվարի 29-30-ը Ժնևում բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել