Հիշողության մի փոքր թարմացումը չէր խանգարի:

«Ֆորբս»-ում Հայաստանի մասին դրական զեկույցով հանդես եկողն իր այդ կարծիքին եզրահանգել է 2019-ին կայացած WCIT համաժողովին մասնակցությունից հետո (World Congress on Information Technologies), որի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների թեման 2017թ.-ի հունիսի 9-ին մեկնարկած 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգի առաջնային հարցն էր:

Հիշեցնեմ, որ մինչ այս հոդվածը, որպես WCIT 2019 համաժողովի արդյունք, արձանագրվել է նաև աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ի՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի ներկայացուցչության բացումը Հայաստանում:

Կասկածից վեր է, որ դեռևս 2017-ից ներդրված ջանքերով Հայաստան բերված համաժողովի դրական հետևանքների շղթան դեռ փակված չէ:

Հ.Գ. Անկախ որ իշխանության ձեռքբերումն է, շատ լավ է, որ աշխարհի հեղինակավոր հարթակներում Հայաստանի մասին դրական արձագանքներ են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել