Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկար, որն արվել է կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքում:

Լուսանկարում պատկերված է փողոցներից մեկի մայթին ընկած տղամարդու դի: Ականատեսների պատմելով՝ դիմակ կրող տղամարդն ուշագնաց է եղել ու ընկել: Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել հատուկ մանրէազերծ համազգեստով բժիշկներ, որոնք դիակը հեռացրել են մայթից:

Ենթադրվում է, որ տղամարդու մահվան պատճառը նոր վարակն է:

«Սա ուղղակի սարսափելի է: Վերջին օրերին այնքան շատ մարդ է մահացել»,- պատմել է դեպքի վայրում գտնվող կանանցից մեկը:

A man wearing a face mask cycles past the body of a man who collapsed and died on a pavement in Wuhan, a city of 11million people which is under quarantine

Պարբերականը հիշեցնում է, որ 11 մլն բնակչությամբ Ուհանը շարունակում է կարանտինի մեջ մնալ: 

A medic in a hazmat suit attends to the body of a man which was found in a street in Wuhan yesterday, in the city at the centre of the coronavirus outbreak
Ընդհանուր առմամբ, Չինաստանում զոհերի թիվը հասել է 213-ի, վարակվածները մի քանի հազարն են: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Տարբեր երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում զերծ մնալ Չինաստան մեկնելուց:

A woman cycles near the scene where the body of a man was found outside a furniture store

Ենթադրվում է, որ վարակը փոխանցվել է Ուհանի քաղաքային շուկայում վաճառվող վայրի կենդանիներից մեկից:

Картинки по запросу wuhan wild animals city market

Ըստ որոշ աղբյուրների՝ իրավիճակն Ուհանում այնքան է բարդացել, որ բժիշկները պարզապես չեն հասցնում ընդունել բոլոր հիվանդներին: Շատերը ստիպված են լինում մինչև երկու օր բժշկի հերթում սպասել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտավախություն ունի, որ վարակը կարող է տարածվել ավելի թույլ առողջապահական համակարգերով երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել