24news.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությանը գրավոր դիմում է ներկայացրել նոտարական պալատի կողմից տարածքի վարձակալության մասով իր ունեցած տեղեկությունները հայտնելու համար: Այս մասին Հարությունյանն ասել է «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադառնալով  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործին։

Նա նշել է, որ ՀՔԾ-ին առաջարկել է ներկայացնել տեղեկություններ, որոնց տիրապետում է, սակայն դեռևս արձագանք չկա։

 «Հիմա չեմ ուզում բացել փակագծերը, թե ինչ տեղեկատվության եմ տիրապետում, բայց կարող եմ ասել՝ ինչ ներկայացվել է հաղորդման (Հանրային հեռուստաընկերության եթերով՝ խմբ.) երկրորդ դրվագում, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն ծայրահեղ մանիպուլատիվ մոտեցում էր», - ասել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ Հանրայինի ռեպորտաժում խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այն սոսկալի ճնշում է դատական իշխանության վրա, դեռևս դատական պրոցես տեղի չի ունեցել։

«Կարծես թե վերջնական դատական վճիռն է արձակվում և ուղերձ է հղվում դատարաններին, թե ինչ է իրենցից ակնկալվում», - ասել է Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել