Մի քանի փաստ

1. Պաղեստինցիների կողմից պլանի մերժումը կլեգիտիմացնի Իսրայելի ցանկացած գործողություն, այդ թվում` Հորդանանի հովտի անեքսացիան։ Առավել ցցուն կդառնա «մենք առաջարկեցինք, դուք մերժեցիք» դիսկուրսը։
Ավելի օբյեկտիվ կլինի պլանն անվանել Թրամփի և Իսրայելի պլան։
2. Քլինթոնի առաջարկը պաղեստինցիներին ավելի ընդունելի էր վերջիններիս համար, քան Օբամայինը, Օբամայինն՝ ավելի ընդունելի, քան Թրամփինը։ Այստեղ ակնհայտ նահանջ կա։
3. Սա այն մաքսիմալն է, ինչ Իսրայելը պատրաստ է առաջարկել։ Չի բացառվում, որ նաև վերջին առաջարկն է։
4. Թրամփը ԱՄՆ պատմության ամենաիսրայելամետ նախագահն է։

Չափազանց հետաքրքիր ու երկար թեմա է այս առաջարկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել