Եվ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորին, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն, ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը, իմ վստահ համոզմամբ, այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է և ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում քննարկեցինք մամուլի և լրատվամիջոցների ազատության և անվտանգության խնդիրները, «ֆեյք նյուզերի» և ատելության խոսքի մարտահրավերները։ Ես պնդում եմ Ստրասբուրգում հնչեցրած իմ խոսքը, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսելու ժողովրդավարությունից, եթե հասարակությունը բաժանված է հակամարտող ճամբարների, և բոլորը բոլորի դեմ օգտագործում են «ատելության խոսքի մասսայական ոչնչացման» անթույլատրելի բոլոր հնարավոր զենքերը։
«Հորդոր» բառից ալերգիա ունեմ, ուստի չեմ հորդորում, ուղղակի ասում եմ՝ կասեցրեք էս բարոյալքումը, որովհետև ժամանակի հետհաշվարկը սկսված է, ու որևէ մեկը չի «պլստալու» իր բաժին պատասխանատվությունից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել