Ահա թե որոնք են այն պետությունները, որոնք առաջինն են քրիստոնեությունն ընտրել որպես պետական կրոն։

Հնում Հայաստանը մեծ պետություն էր և հսկայական տարածք էր զբաղեցնում։ Դրա կազմի մեջ էին մտնում ներկայիս Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի որոշ տարածքներ և գրեթե ողջ Անդրկովկասը։ Այն գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 2-րդ հարյուրամյակում։ Յոթ դարի ընթացքում, ընդհուպ մինչև դրա անկումը, պետությունը ղեկավարում էր Արտաշեսյանների տոհմը։ Հենց հին հայերը 301 թ. առաջինը պաշտոնապես ընդունեցին քրիստոնեությանը։ Հարկ է նշել, որ անգամ մինչ ընդունումը քրիստոնեությունը մեծ տարածում ուներ Հայաստանում։ Պատմաբանները կարծում են, որ այդ քայլն արվել է հայ ժողովրդին միավորելու և պարսից Շապուհ արքայի հարձակումներից պաշտպանելու համար։

Երկրորդը քրիստոնեությունն ընդունել են Եդեսիայի բնակիչները։ Եդեսիայի անկախությունը բավականին կարճաժամկետ է եղել։ Որպես կանոն, այն պատկանել է Մակեդոնիային, իսկ ինչ-որ ժամանակ՝ Մեծ Հայքին։ Սակայն այդ փաստը չի խանգարել այդ պետությանը դառնալ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած պետություններից մեկը։ Քրիստոնեական աղբյուրներում հիշատակվում է, որ Աբգար V արքան Հիսուս Քրիստոսի հետ անձնական նամակագրություն է ունեցել։ Քրիստոնեության ընդունման հստակ տարեթիվը բացակայում է։

Եվս մեկ պետությունը, որը Հայաստանից հետո՝ 25 տարի անց ընդունել է քրիստոնեությունը, վրացական Իբերիա պետությունն էր։ Այն հիմնվել է մ.թ.ա. 3-րդ դարում և անկում ապրել 6-րդ դարում։ Գոյության վերջին տարիների ընթացքում այն գտնվել է պարսից լծի տակ։

Ինչպես շատերը կռահեցին, հաջորդ պետությունը Հռոմեական կայսրությունն է։ Անգամ չնայած այն բանին, որ քրիստոնեությունը ծնունդ է առել Հռոմում, կայսրության ու քրիստոնեության հարաբերությունները բարդ էին։ Ինչպես հայտնի է, հռոմեացիները հեթանոսներ էին և չէին ընդունում քրիստոնյաներին։ Երբ հիմնվեց առաջին քրիստոնեական համայնքը, դրա անդամներին սկսեցին բռնությունների ենթարկել ու ոչնչացնել։ Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց։ Քրիստոնեությունը գնալով դարձավ ամուր, հայտնի ու ուժեղ, իսկ Հռոմեական կայսրությունը, ընդհակառակը, թուլացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել