Չինաստանի մահացած համարվող 95-ամյա բնակչուհի Սյու Ֆենգը, ում թաղման արարողությունը մեծ շուքով է իրականացվել, արթնանալով դուրս է եկել գերեզմանից և տուն վերադարձել։

Սյու Ֆենգը միայնակ է ապրում Հուանգսիում գտնվող իր տանը։ Վերջերս նա գանգուղեղային վնասվածք է ստացել, որի արդյունքում երկար ժամանակով կորցրել է գիտակցությունը։ Նրա անշարժ մարմինը հայտնաբերել է հարևան Ցին Վանգը։

«Որքան ուժգին որ ես նրան հրում էի, որքան որ կանչում էի նրան, նա չէր շարժվում։ Այդժամ ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ, և ստուգեցի շնչառությունը։ Այն չկար, չնայած որ մարմինը դեռ տաք էր»,- պատմում է հարևանը։

Հարևանուհուն մահացած համարելով՝ Ցին Վանգը և նրա որդին Սյու Ֆենգին դագաղի մեջ դրեցին և կազմակերպեցին ծիսական արարողությունը։ Բարեբախտաբար, չինական ավանդույթների համաձայն՝ դագաղը մի քանի օր շարունակ չեն փակում, որպեսզի նրան կարողանան հրաժեշտ տալ հարազատներն ու մտերիմները։ Նույնը կատարեցին նաև Սյու Ֆենգի համար։

Թաղման արարողության նախորդ օրը մարդիկ զարմանքով հայտնաբերեցին, որ դագաղը դատարկ է։ Խուճապի մատնվելով՝ նրանք սկսեցին փնտրել Սյու Ֆենգի մարմինը, և արդյունքում նրան գտան վերջինիս տան խոհանոցում ճաշ պատրաստելիս։ Բժշկական արձանագրության մեջ ասվում է, որ գլխի հարվածից հետո Սյուն «արհեստական մահ» է տարել։ Դրա ընթացքում շնչառությունը գրեթե ամբողջապես դադարում է, սակայն մարդը շարունակում է ողջ մնալ։

Բացասական հետևանքն այն է, որ Սյու Ֆենգը մնացել է առանց գրոշի, քանի որ, չինական սովորության համաձայն, մահվանից հետո հանգուցյալի բոլոր իրերը այրվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել