Տարվա ընթացում, ոչ հազվադեպ պարբերականությամբ իր ֆեսբուքյան էջում կատարում է այն կամ այն ցուցանիշի մասին տեղեկատվական գրառումներ՝ որպես կանոն դրանք ամփոփելով աննախադեպության բնորոշիչներով: Թե որն է վարչապետի նպատակը մինի, ընտրողական վիճակագրություն ներկայացնելու ու ոչ կոռեկտ գնահատականներով դրանք հանրությանը հրամցնելու, մեկնաբանության խնդիր է: Ինչևիցէ:

Հաջորդիվ այդ նույն տվյալները հավաքագրում է մի փաթեթում և դա, փոքր –ինչ ավելի պակաս հաճախականությամբ ներկայացնում է Հայաստանի մասին 100 փաստանոց ասուլիսներում: Ընդ որում, դա անում է առանց խմբագրելու՝ հաշվի չառնելով այդ փաստերի ֆեյսբուքյան ներկայացումներից հետո առաջացրած կնճռոտ իրավիճակները, ասենք հարևան բարեկամ երկրում առաջացած աղմուկի համատեքստում:

Եվ ի վերջո, կարծես թե ավելի թարմ մշակույթ է, նույն փաստերը կրկին վերաբաշխում է ֆեյսբուքյան իր տիրույթ:
Նույնիսկ չգիտեմ՝ որքանով է նպատակահարմար բերված թվերին, դրանց կառուցվածքին, տնտեսության իրական հատվածի վրա ազդեցությանը կրկին անդրադառնալը, քանի որ ըստ էության, ոչ մի նորություն չունենք:

Փոխարենը արժե ֆիքսել, որ նույն փաստի վերաբերյալ արվող այս եռաքայլը խոսում է առնվազն երկու հանգամանքի մասին. Ա) կրկին ակտուալ է հանրության ուշադրությունը շեղելու անհրաժեշտությունը Բ) հանրության ուշադրությունը շեղող նյութը պակասություն է անում:

Ի դեպ, մարդկանց մի քիչ ուրիշ բնույթի փաստ չէ՞ր խոստացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել