Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին անհանգիստ է: Արդեն մի քանի օր է` մարդիկ հարձակվում են բանկերի վրա, կոտրում շինությունների ապակիներն ու ջարդուփշուր անում կանխիկ գումար տրամադրող բանկոմատները, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ բնակիչների զայրույթի պատճառն այն է, որ բանկերը քաղաքացիներին թույլ չեն տալիս անհրաժեշտ քանակությամբ գումար հանել իրենց դեպոզիտներից:

«Ընտանիքիս ասել եմ, որ բանկ եմ գնում, բայց չգիտեմ՝ երբ կվերադառնամ: Ստեղծված իրավիճակն անչափ տհաճ է: Մարդկանց դեմքին կարող եք անհանգստություն, շփոթմունք և վախ տեսնել: Նրանք վախենում են կորցնել իրենց դեպոզիտները»,- պատմել է Բեյրութի մի բնակչուհի:

Պարբերականը նկատում է, որ տարիներ շարունակ բազմաթիվ լիբանանցիներ ապրել են վարկերի և սփյուռքի իրենց հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Սակայն երկիրը պատուհասած ֆինանսական ճգնաժամն ու ներքին կապիտալի նկատմամբ աննախադեպ վերահսկողությունն այս ամենին վերջ է դրել՝ շարժելով թե՛ հարուստ, թե՛ աղքատ խավի զայրույթը: Այժմ երկիրը տնտեսական կոլապսի շեմին է, և մարդիկ բանկային համակարգին մեղադրում են իրենց դեպոզիտները «գերի վերցնելու» համար:

Security forces intervene in demonstrators with pressurized water and tear gas as they gather in front of the parliament building during a protest against the new government, in Beirut, Lebanon on January 22, 2020

In this Tuesday, 14January, 2020 file photo, anti-government protesters smash a bank widows, during ongoing protests against the Lebanese central banks governor and against the deepening financial crisis, at Hamra trade street, in Beirut, Lebanon

Protesters stand around a fire lit during the demonstrations today in downtown Beirut

Lebanese riot police detain an anti-government protester during clashes in downtown Beirut yesterday

Special forces police are illuminated by laser pointers from anti-government protesters, during a protest against the new government, in downtown Beirut, Lebanon earlier today

Security forces use water cannon to disperse protesters during a protest against the new government formed under the Prime Ministry of Hassan Diab in Beirut, Lebanon today

Special forces police advance as they push back the anti-government protesters, during a protest against the new government, in downtown Beirut yesterday

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել