Azatutyun.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է Սևանի հարկային տեսչության պետ (ՊԵԿ 10-րդ բաժնի պետ) Սուրեն Էլոյանի մեղադրանքից: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ նման որոշման պատճառը հանցակազմի բացակայությունն է:

Ըստ նրա՝ դատախազության՝ մեղադրանքից հրաժարվելու որոշման մասին հայտարարել է դատական նիստի ժամանակ: Միհրան Պողոսյանը հավելեց՝ հաջորդ քայլը պետք է լինի դատարանի կողմից այս որոշման հաստատումը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել