Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը:

Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն:

Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է:

Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Իմ խորին համոզմամբ, եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի, ապա նա բոլոր շանսերն ունի մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել