Բրիտանական Դարեմ կոմսությունից երեքամյա հրաշամանուկին ընդունել են Մենսա միություն, որը ինտելեկտի բարձր գործակցով մարդկանց ամենախոշոր կազմակերպությունն է։ Այս մասին հաղորդում է Մետրո պարբերականը։

Մուհամեդ Հարիզ Նադզիմը սկսել է խոսել յոթ ամսականից։ Շուտով տղան սովորեց կարդալ և երկու տարեկանում արդեն հիշում էր և կրկնում երկար պատմություններ։ Նա երկու լեզվի է տիրապետում՝ անգլերեն և մալայերեն։

«Մենք անփորձ էինք, դրա համար կարծում էինք, թե բոլոր երեխաներն են այդպիսին,- ասում է հրաշամանուկի մայրը։ – Մենք հասկացանք, որ նա յուրահատուկ է, երբ մսուր գնացև մեզ ասացին, որ նա զարգացմամբ առաջ է իր հասակակիցներից»։

IQ-ի ստուգումը ցույց տվեց, որ Մուհամադի ինտելեկտի գործակիցը 142 է Սթենֆորդ – Բինեի սանդղակով և գերազանցում է 99,7 տոկոս մարդկանց ցուցանիշը։ Թեսթավորումից հետո տղան կարողացավ ընդունվել Մենսա, որին անդամակցելու համար ավելի բարձր ինտելեկտ է պահանջվում, քան ունի մարդկանց 98 տոկոսը։ Ներկայումս Մուհամադը կազմակերպության ամենակրտսեր անդամն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել