1. «1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա։

Սումգայիթի ցեղասպանությունը, հիշեցնեմ, եղել է 1988թ․ փետրվարին, այսինքն՝ Բաքվից համարյա 2 տարի առաջ։ Գանձակի՝ նույն թվականի նոյեմբերին։ Մարաղայում տեղի ունեցած սպանդը եղել է արդեն պատերազմի տարիներին՝ 1992թ․ ապրիլի 10-ին։

Այսինքն՝ բոլոր երեք դեպքերում «շատ կարճ ժամանակի» մասին չի կարելի խոսել։

Էլ չասեմ, որ Մարաղայի սպանդը ոչ մի դեպքում չի կարելի անվանել ջարդեր և այդ առումով դասել առաջին երեք դեպքերի շարքում, որոնք տեղի են ունեցել խաղաղ պայմաններում և դեռ Սովետական միության օրոք։ Մարաղան ռազմական ոճրագործություն է և ցեղասպանություն։

Բաքվից հետո «շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր» ուղակի չէին կարող «սկսել», որովհետև Ադրբեջանում արդեն հայ բնակչություն համարյա չէր մնացել։

2. «Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին»։

Նախ՝ Գուրգեն Մարգարյանը եղել է լեյտենանտ, այսինքն՝ սպա։ Եվ նա արժանի է, որ հենց անունով հիշատակվի։

Կարծում եմ՝ գոնե այս կարգի ելույթները պահանջում են փորձագետների ակտիվ ներգրավում։

Ցիտատները բերված են «Արմենպրեսի» էջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել