Աֆրիկյան ամենատարօրինակ ցեղերի բացահայտումը շարունակվում է ու այս անգամ խոշորացույցի տակ է հայտնվել աֆրկյան Սոմբա ցեղը, որն իր բարքերով տարբերվում է մնացած ցեղերից ու մի նոր մշակույթ բերում իր հետ։ Այս ցեղում ընդունված է 2 տարեկանում երեխայի դեմքի վրա դանակով կտրվածքներ անել այնքան, մինչև որ երեխայի դեմքի վրա սպիներ կառաջանան. ինչու՞ են նրանք այդքան դաժան վարվում փոքրիկների հետ։ 

Նախ սկսենք նրանից, որ բացի այս տարօրինակ ավանդույթից ցեղն ունի այլ ավանդույթներ ևս։ Ցեղը հայտնի է նրանով, որ կառուցում է կավե տներ, որոնք բնակության համար հարմար ու չափազանց էկզոտիկ տեսք ունեն։ Դրանք այնքան գողտրիկ են, որ հաճախ դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես է նրանց հաջողվում այսպիսի կավե գեղեցկություններ ստեղծել։ 

Հետաքրքրական է, որ այս տներում ապրողների մահից հետո, տները անմիջապես քանդում են ու դրա տեղում մեկ այլ տուն կառուցում, որը համարվում է ապրելու համար ամենաբարենպաստը։ Համարվում է, որ հենց այդ վայրերը պահպանված են չար ոգիներից, քանի որ մահացածի հոգին պահպանում է բոլորին ու թույլ չի տալիս, որ չարքը մոտենա տանը։ 

Իսկ հիմա մանկական սարսափելի ավանդույթի մասին։ Բանն այն է, որ այս ցեղու գեղեցկության մասին պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից։ Նրանք վստահ են, որ կինը գեղեցիկ է , երբ նրա դեմքը պատված է սպիներով, ինչը վերաբերվում է նաև տղամարդկանց։ Այս է պատճառը, որ փոքր տարիքում հատուկ դանակի միջոցով երեխանրի դեմքին կտրվածքներ են անում, որոնք հետագայում վերածվում են սպիների ու մարդուն դարձնում «գեղեցիկ» ։

Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Պարզվում է, որ յուրաքանչյուր սպի ունի իր նշանակությունը, որը կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Այդ սպիները կարողանում են կարդալ ցեղի բոլոր անդամները, ուստի նայելով մարդու դեմքին, նրանք կարողանում են հասկանալ, թե նա ինչ անցյալ ունի, ինչ ծագում ունի և ինչպիսին է։ Սա օգնում է, որ ամուսնության պահին զույգերին ճանաչել իրար առանց խոսքի։ 

Սա այն դեպքն է, երբ ցեղը «ամեն բան դեմքին գրված էր» արտահայտությունը լրիվ ուղիղ իմաստով է հասկացել ու ապահովել բոլոր պայմանները այս արտահայտության իրականություն դառնալու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել