Շուրջ 0,5 կիլոգրամ քաշով եւ 55 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ զմրուխտ են գտել Սվերդլովսկի մարզի Մարինյան հանքում (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ): Այդ մասին հայտնել է ձեռնարկության մամուլի ծառայությունը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Զմրուխտի արժեքը գնահատվում է 55 հազար դոլար, գտածոյով արդեն հետաքրքրվել է «Գոխրանը»: Մասնագետների գնահատումներով՝ գտնված զմրուխտը հազվագյուտ է: Գույնով այն դասվում է առաջին կատեգորիային, տեսակով՝ երկրորդ: Զմրուխտը մաքրման հանքախորշի բանվորները հանել են 260 մետր խորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ այժմ ձեռնարկությունում որոշվում է զմրուխտը գտած աշխատակիցների պարգեւատրման հարցը: Դրամական վարձատրությունները կհանձնեն քարի իրացումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել