Այստեղ լսումները կարող են տեղի ունենալ սկսված հենց այս շաբաթվանից: Լսումներն ավելի շատ դատավարություն կհիշեցնեն, իսկ գործընթացը կնախագահի ԱՄՆ գերագույն դատարանի գլխավոր դատավորը (Chief Justice): Երդվյալ ատենակալների դերում հանդես կգան հենց սենատորները:

Վկաների կարգավիճակով հանդես կգան Թրամփի նախկին և ներկա թիմակիցները, նախկին և ներկա պաշտոնյաներ և այլն: Դատախազների դերում հանդես կգան այն կոնգրեսականները, ովքեր հետաքննել են իմպիչմենտի գործընթացը Ներկայացուցիչների պալատում, այդ թվում՝ դեմոկրատ կոնգրեսական, հայկական համայնքի բարեկամ Ադամ Շիֆը: Իմպիչմենտի ենթարկված նախագահին պաշտոնազրկելու համար անհրաժեշտ է սենատորների 2/3-ի ձայները:

Չի բացառվում, որ Սենատում մեծամասնություն ունեցող Թրամփի հանրապետական գործընկերները որպես վկա հրավիրեն նախկին փոխնախագահ ու նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին կամ նրա որդուն: Դեռևս պարզ չէ, թե նախագահի թեկնածու դեմոկրատ 3 սենատորները կմասնակցեն լսումներին, թե ոչ: Մասնակցելու համար նրանք ատիպված կլինեն դադարեցնել իրենց նախընտրական պայքարը չափազանց կարևոր փուլում: Միաժամանակ, մասնակցելու պարագայում նրանք վստահաբար կողմ են քվեարկելու Թրամփին պաշտոնազրկելուն:

Ցանկացած պարագայում Թրամփի պաշտոնազրկման հավանականությունը չափազանց ցածր, է քանի որ Թրամփը Սենատում վայելում է 100-ից 53 սենատորների աջակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել