Իհարկե, այսօր Wikipedia կայքը ցնցվեց որոնումների քանակից, թե ով է ՌԴ նորանշանակ վարչապետը (իսկ որ Միշուստինը հաստատ կզբաղեցնի այդ պաշտոնը, և Դուման կքվեարկի նրա օգտին, ակնհայտ է): Ես զերծ կմնամ Միշուստինի կենսագրականը կրկնելուց և, առավել ևս, չեմ վերլուծի նրա կիսով հայ լինելը (ըստ ռուսական մամուլում պտտվող լուրերի): Մեզ համար ավելի կարևոր է իր քաղաքական կերպարը, որի մասին, ցավոք, շատ տեղեկություն չկա։ Համենայն դեպս, իրեն որակավորում են որպես՝
1․ Տեխնոկրատ,
2․ Կրեատիվ մտածելակերպի մարդ,
3․ Ժամանակակից լինելուց չվախեցող,
4․ Հմուտ բանակցող,
5․ Տնտեսությունից հասկացող։

Մի խոսքով` նոր ֆորմացիայի չինովնիկ։

Տեսնենք, համենայն դեպս, հետաքրքիր կլինի հետևել նրա գործունեությանը «հայկական» ուղղությամբ։

Հ․Գ․ Ժողովուրդ ջան, պետք չի հուզվել, որ Միխայիլ Միշուստինը կարող է ծագումով կիսով չափ հայ լինել, անհարմար է ի վերջո, համոզված եմ, որ մեր կողմի հանդեպ դա ոչ մի դեր չի խաղա նրա գործունեության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել