Արմեն Սարգսյանը երազում է՝ գուցե լինի առաջին նախագահն, ով տիեզերք կթռչի:

Դժվար է ասել՝ որքանով է նորմալ, երբ երկրում սահմանադրության կոպտագույն խախտումների արձանագրված և շարունակվող դեպքերի ֆոնին, մարդու իրավունքների խախտումների, «անմեղության կանխավարկած», «բանկային գաղտնիք» երևույթների նկատմամբ ոտնձգությունների, պետական պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացման, աստղաբաշխական և չհիմնավորված պարգևավճարների խնդիրների առկայության պարագայում, այն դեպքում, երբ երկրի անմիջական հարևանությամբ տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ, երբ տարածաշրջանը բառացիորեն եռում է ժամ-ժամի վրա նոր զարգացումներով, երկրի նախագահը կատարի անիմաստ այցելություններ և խոսի սեփական երազանքների մասին: Դժվար է ընդունելը, բայց սա է մեր իրականությունը:

Եթե դեպի տիեզերք թռչող առաջին նախագահի երազանքը առաջինն ու աննախադեպը լինելու՝ մեր պաշտոնյաների շրջանում թրենդային դարձած ձգտումն է, ապա Արմեն Սարգսյանին կարելի է շնորհավորել՝ որպես պետության առաջին նախագահի, ով հարյուր տոկոսով ապաքաղաքականացված է: Որպես երկրի առաջին դեմքի, ով բացարձակապես կապ չունի պետությանն ուղղակի կամ աննուղակի առնչվող երևույթների հետ:

Չնայած դժվարպատկերացնելի այդ երևույթին, պարոն նախագահին դա հաջողվել է: Եվ այո՛, Արմեն Սարգսյանը հենց սրանով է առաջինն ու միակը:

Ըստ էության, առանց որևէ լուրջ ջանքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել