Analitik.am-ը գրում է.

Երևանի Սայաթ Նովա փողոցում հայտնաբերված 16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանն, Analitik.am-ի տեղեկություններով առաջին անգամ չէ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում:

Մեր տեղեկություններով, դեռ 2016 թվականին Սուքիասյանը խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Սուքիասյանը, ով որպես դիտորդ աշխատել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» կազմակերպությունում, կապնվել է ամուսնացած ու երեխաներ ունեցող կնոջ հետ, ձեռք բերել վերջինիս մերկ լուսանկարները: Ըստ մեր աղբյուրի, նա շանտաժի է ենթարկել այդ կնոջ, որպեսզի գումար ստանա, ավելի ուշ նաև միջադեպ է տեղի ունեցել, ինչի ընթացքում Սուքիասյանը փորձել է խեղդել վերոնշյալ կնոջը, սակայն գործն ավարտին չի հասցրել:

Analitik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, այդ ժամանակ քրեական գործ է հարուցվել, սակայն Սուքիասյանին հաջողվել է խուսափել պատժից: Վերոնշյալ պատմության ժամանակ, մեր տեղեկություններով, Սուքիասյանին անմիջական օգնություն ցուցաբերել է «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար սորոսական Լևոն Բարսեղյանը, ով կապեր ունի Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի հետ:

Analitik.am-ի տեղեկություններով, Բարսեղյանը տարիներ շարունակ համագործակցում է Արա Սուքիասյանի հոր հետ ու Սորոսի հիմնադրամից ստացած գումարներից բաժին հանում նաև նրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել