Դե ինչ, իրավիճակը տարածաշրջանում կանխատեսելի շիկանում է։ Մեկ ժամ առաջ Բաղդադում կրկին հրթիռակոծվեց, այսպես կոչված, կանաչ գոտին, որտեղ գտնվում են Իրաքում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունները (ԱՄՆ-ի դեսպանությունից ոչ այդքան հեռու պայթել է երեք հրթիռ, տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա):

Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց դուրս «հրավիրել» ամերիկյան ռազմաբազաները երկրի տարածքից (!!!), Լիբիան շատ կտրուկ արձագանքեց թուրքերի մտադրությանը՝ ներխուժել իրենց տարածք (իսկ Լիբիայի ապստամբների առաջնորդ գեներալ Հաֆթարը նույնիսկ ջիհադ հայտարարեց թուրքերին), Եմենում գործող հուսիթները (շիա զինյալները) կտրուկ ակտիվացրին իրենց ռազմական գործողությունները երկրի ողջ տարածքում։
Հա, ի դեպ, Էրդողանը արդեն իսկ հայտարարեց, որ թուրք բանակը ներխուժում է Լիբիայի տարածք։
Տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները պատրաստվում են շատ լուրջ երկարատև բացասական անկայունության։

Իսկ մենք... Իսկ մենք բուդ ու բլինչիկ ենք ծամում, հակահեղափոխական դավադրություներ ենք փնտրում և «հանգիստ նստած տեղներս»՝ կարծում ենք, որ այս բոլոլան մեզ չի հասնի, քանզի ինստիտուտները զբաղվում են... Գժվելու բան ա, էլ ի՞նչ ավելացնեմ այսքանից հետո։

Հ․Գ․ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ադմինիստրացիան հայտարարել է միջուկային համաձայնագրից Իրանի լիակատար դուրս գալու մասին:
Հըմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել