Ուկրաինայի նախագահի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դեկտեմբերի 29-ին Դոնբասից վերադարձած ուկրաինացիների դիմավորումը պատկերող տեսանյութը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, հոլովակն իրենից ներկայացնում է տարբեր կադրերից բաղկացած շարք, որում երևում են ազատ արձակված գերիների հարազատների սպասումներն ու նրանց հանդիպումը սիրելիների հետ: Բացի այդ՝ նրանց դիմավորելու էին եկել նաև երկրի առաջին դեմքերը, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հոլովակում տեղ են գտել նաև Զելենսկու հուզմունքը պատկերող կադրերը՝ «արցունքն աչքերին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին երկու կողմերում պահվող անձանց փոխանակում է տեղի ունեցել Դոնբասի և Կիևի միջև: 81 մարդ է ազատ արձակվել, որոնցից 76-ը վերադարձել են Ուկրաինա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել