Երևի շատերը մոռացել են ,որ 2018թ նոյեմբերին Արագածոտնի մարզում Նիկոլը խոստանում էր գործարաններ կառուցել և 500 մլն դոլարի ներդրումներ բերեր, բայց ինչպես տեսանք նա 2019թ միայն պարտք ու վարկ վերցրեց: Ահա և նրա խոսքերը,ինչը տեղադրված է նաև կառավարության պաշտոնական էջում:

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Կառավարությունը Նիկոլի գլխավորությամբ կամ 2019թ տապալել է այս նախագիծը կամ դա չի էլ եղել,եղել է մարդկանց խաբելու ևս մի «սենսացիոն» փուչիկ խոստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել