Աշխարհի ամենագեր մոդելը՝ ամերիկացի Թես Հոլիդեյը, երկրպագուների Սուրբ Ծնունդը շնորհավորել է անկեղծ հանդերձանքով լուսանկարով: Հրապարակումը հայտնվել է հայտնիի Instagram-ի էջում:

Լուսանկարում աղջիկը կեցվածք է ընդունել տոնածառի մոտ՝ կարմիր ծածկոցի վրա պառկած: Նա ոսկեգույն կիսաթափանցիկ զգեստով է՝ խորը լանջաբացվածքով և կողքից չափազանց երկար կտրվածքով, որը գրեթե ամբողջովին մերկացնում է նրա ոտքերը: Մոդելի մազերը բարձր պոչ են հավաքված, իսկ կերպարը լրացնում է Pretty Little Thing ապրանքանիշի գնդի տեսքով ոսկեգույն կլատչը:

«Մաղթում եմ ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ և նույնպիսի հաճելի նվերներ տոնածառի տակ, ինչպիսին ես եմ»,- մաղթել է Հոլիդեյն իր բաժանորդներին:

Երկրպագուները մեկնաբանություններում մոդելին հեղեղել են հաճոյախոսություններով:

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/p1080x1080/71949222_591331821630834_4144054525936959494_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=106&_nc_ohc=YboxLhUB3X4AX8MIyx2&oh=334e0cbde441c0d65e2987e50ca11dea&oe=5EB17E4C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել