Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն՝ լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել միջնորդ։ Մի խոսքով՝ խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային «մարմին»:

Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում, և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքն արդի պայմաններում կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում ճակատագրական առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին սահմանադրության հետ համապատասխանատվությունը որոշելու համար՝ նա դարձավ մի նոր, պետական ճգնաժամի պատասխանատու՝ ավարտուն տեսք տալով իրավական խառնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտացմանը։

Այն հիմնավոր կասկածը, որ մենք նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։

Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեի հաշվին գոյատևող մակաբույծներ, դառնալու են անձեռնմխելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել