Ռուսաստանի Սիբիրի շրջանում գտնվող գյուղերից մեկը վաճառքի է հանվել այնտեղ բնակվող մարդկանց հետ միասին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Կրասնոյարսկի երկրամասի Վասիլևկա գյուղի վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է համացանցում:

Գնորդին առաջարկում են ձեռք բերել անասնաբուծական համալիր, ինչպես նաև 45 գյուղական տներ, որոնցում մարդիկ են բնակվում: Գործարքի գինը նշվում է 20 մլն ռուբլի:

Տեղի բնակիչների խոսքով՝ ամեն ինչ սկսվել է դեռևս 90-ականներին, երբ հարևան Մինուսինսկում գտնվող շինարարական գործարանն իրավունք է ստացել անժամկետ օգտագործելու Վասիլևկայի գյուղատնտեսական նշանակության հողերը:

Բնակիչները նշում են, որ, փաստաթղթերի համաձայն, գյուղում ամեն ինչ՝ տները, հողերը, անասունը, տեխնիկան, պատկանում են տվյալ գործարանի սեփականատիրոջը, որը մինչ այժմ նրանցից գումար է վերցրել ոռոգման և այլ գյուղատնտեսական աշխատանքների համար:

Նշվում է, որ բնակիչներից 15-ը չեն համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և դատարանի միջոցով կարողացել են վերականգնել իրենց սեփականության իրավունքը: Իսկ մյուսներն այդպես չեն վարվել, և ստացվում է, որ անօրինական բնակություն են հաստատել գյուղում: Մարդիկ մտավախություն ունեն, որ նոր գնորդն իրենց ուղղակի դուրս կվռնդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել