Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 23-ին վստահեցնում է՝ 2019թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում կառուցվել է 360 կմ ճանապարհ:

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին ասում էր՝ 2019թ.-ի նոյեմբերի դրությամբ վերակառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ երկարությամբ ճանապարհ:

Մի կողմ թողնենք հարցը, թե որքանով է հավանական մի քանի օրերի ընթացքում այն 30 կմ ճանապարհի կառուցումը, որի մասին ֆեյսբուքյան գրառում անելիս չգիտեր Նիկոլ Փաշինյանը (իմանար՝ հաստատ կգրեր):

Ստացվում է, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանին հին տվյալներ են փոխանցել, կա՛մ ոչ ճիշտ: Էստեղից հարց է առաջանում՝ ինչո՞ւ երկրի վիճակագրական ծառայության դերակատարությունը ստանձնած վարչապետին ավելի թարմ կամ ավելի ճշգրիտ ինֆորմացիա չեն տալիս:

Չլինի՞՝ էսպիսի երևույթների մասին էր նեղսրտում վարչապետը, երբ պետական կառավարման համակարգը քննադատելիս պնդում էր, որ չի կարողանում ճիշտ ինֆորմացիա ստանալ:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդիվ ներկայացված բոլոր տվյալները ևս այնքան էլ ճշգրիտ չէին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել