«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը մի տարի շարունակ չի կարողանում մարդկանց ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաներով՝ վարչապետը խոսում է հունվարի 1-ից տոտալ վերահսկողություն մտցնելու մասին: «2020 թվականի հունվարի 1-ից՝ Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

100 հազարից աշխատողին կհասնի փաստա­ցի հազիվ 70 հազար դրամ:

Թե քանիսը կուզեն այդ գումարով առավո­տից իրիկուն աշխատել, դա էլ այլ հարց է: Ամեն դեպքում, ընդունենք, որ այդպիսիք կլինեն: Վարձու աշխատողին վճարելուց հետո տակը կմնա ընդամենը 100 հազար դրամ:

Եթե համարենք, որ առևտուրն ամբողջու­թյամբ փաստաթղթավորված է և հարկվում է նվազագույն 1,5 %-ով, ապա 2 մլն դրամ առևտրի շրջանառության հարկը կկազմի 30 հազար դրամ: Մնաց ընդամենը 70 հազարը: Ու դեռ չհաշված տնտեսավարողի մյուս հարկային պարտավորությունները՝ եկամտային հարկի և դրոշմանշային վճարի տեսքով, սպասարկման հետ կապված այլ ծախսերը՝ ջեռուցում, հո­սանք, ջուր և այլն:

Էլ չենք ասում հաշվապահի ծառայություննե­րի մասին: Այսօր փոքր բիզնեսում շատ քիչ տնտեսվարողներ կան, ովքեր ի վիճակի են ինքնուրույն վարել նաև իրենց բիզնեսի հաշվապահությունը, ինչքան էլ այն հեշտացված լինի:

Հիմա այս պայմաններում ինչպե՞ս պետք է աշխատի փոքր բիզնեսը: Տոտալ վերահսկո­ղությունը գուցե լավ է, բայց դրանից առաջ պետք է մտածել մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել