Ռուսաստանի Դաշնության Ուրալի շրջանի Տրոիցկ քաղաքի բնակչին, որն իր անունն ու ազգանունը փոխել է Զինգրկույք Զորակոչ Չկա (Билет Призыва Нет), ուղարկել են հոգեբուժարան՝ հետազոտվելու: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով ВКонтакте սոցցանցի հաշիվներից մեկը:

Նշվում է, որ երիտասարդը, որը նման տարօրինակ կերպով փորձել է խուսափել զինվորական ծառայությունից, այնուամենայնիվ, զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակից ծանուցում է ստացել իր նախկին անունով՝ Ռոման Գրոշև:

Վերջինս, սակայն, հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ հայտարարելով, որ իր անունն ուրիշ է: Դրանից հետո երիտասարդին ուղարկել են ստուգման:

Ինչպես պատմել է երիտասարդը, սա առաջին դեպքը չէ. նա արդեն երեք անգամ այցելել է հոգեթերապևտի: «Ինձ ուղարկել են հոգեբուժական հիվանդանոց, որտեղ պետք է հաստատեն իմ ախտորոշումը: Ինձ տվել են F60 ախտորոշումը՝ «հատուկ անձնային խանգարում»,- կիսվել է անվանափոխված երիտասարդը:

Ռոման Գրոշևը հայտնիություն է ձեռք բերել գարնանը, երբ անունը փոխել էր հանուն 200 կգ պելմենիի՝ դառնալով Պելմեն Կոնդոլսկի: Դրանից հետո նա կրկին անվանափոխություն է արել՝ այս անգամ փորձելով խուսափել բանակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել