- Արդյոք վարչապետի կին լինելը պետակա՞ն կարգավիճակ է, թե՞ արարողակարգային,
- Արդյոք սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,
- Արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրել է արտգործնախարարության հետ, և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,
- Եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ է ստուգել, թե Մեհրիբան Ալիևայի էջը պաշտոնակա՞ն է, թե՞ ֆեյք,
- Արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի փոխնախագահին հրավիրելու Արցախի Հանրապետություն,
- Արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է, և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ,
- Արդյոք Հայաստանի սահմանադրությունը դեռ գործո՞ւմ է, թե՞ հեղափոխական դեկրետներն են արդեն կանոնակարգում մեր պետական կյանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել