Ադրբեջանն ասում է.

1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը։
2. Հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան։
3. Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ում ասում ա, որ Ադրբեջանի նման դիրքավորումը թուլության նշան ա։
4. Ես էլ ասում եմ՝ թուլության նշան չէ: Վերջնագիր ա: Ինքը տանում ա ռազմական լուծման: Իրան բանակցություն պետք չի: Դա իրան ոչինչ չի տալիս:
5. Նախարարները հանդիպում են, բանակցում են:
6. Մամեդյարովը իրա գրած թղթից հետ չի կանգնում (գոնե հանրային դաշտում):
7. 3 ժամ բանակցություններից հետո պայմանավորվում են կրկին հանդիպել:
8. Մամուլին առաջինը տեղեկություն ա տալիս ադրբեջանական կողմը:

Հա, ու ամենակարևորը. «Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս»:

Տոնոյան,
«Наше дело правое, победа будет за нами»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել