Analitik.am-ը գրում է.

Դեկտեմբերի 2-ին Նարեկ Մալյանի կողմից հայտարարված ֆլեշմոբն աննախադեպ տարածում է գտել։ Աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերը՝ ԱՄՆ, Բելոռուս, Գերմանիա, ՌԴ և այլն, նկարահանում են տեսանյութեր և իրենց 1000-ական դրամները փոխանցում՝ նշելով, որ համակարծիք են Մալյանի այն մտքի հետ, որ բոլոր սորոսականները ստախոսներ են։

Նշենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը դեկտեմբերի 2-ին՝ ՖԲ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ սորոսականներն՝ օգտագործելով իրենց իշխանական լծակները հետապնդումների են ենթարկում իրեն և ՎԵՏՕ-ի ակտիվ անդամներին։ Մալյանը հայտնեց, որ ժամկետանց հայցը վարույթ է ընդունվել դատարանի կողմից, ինչն իրավական աբսուրդ է։ Խոսքը վերաբերում է Դանիել Իոննաիսյանի կողմից ներկայացված դատական հայցին, որով վերջինս  պահանջում է  հերքել իր ստախոս լինելու մասին Մալյանի կողմից արված հայտարարությունը։

Ի պատասխան ՎԵՏՕ-ի ղեկավարն իր ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ապացուցել է Դանիելի ստախոս լինելու փաստը, հետևաբար չի պատրաստվում հերքել․ «Ամենևին նրան վիրավորելու նպատակով չեմ ասել, ուղղակի փաստն եմ արձանագրել, որ Դանիել Իոաննիսյանը ստախոս է։ Նա ինձանից պահանջում է 300 000 ՀՀ դրամ։ Ես, ինչպես ասել եմ, հրաժարվելու եմ որևէ տեսակի հերքում տեղադրել՝ այսինքն գիտակցաբար հրաժարվելու եմ կատարել դատարանի օրենքով ուժի մեջ մտած վճիռը»։

Մալյանը նշեց, որ սորոսականներն իրենց իշխանական ողջ լծակներն օգտագործում են, որպեսզի դատարանի կողմից կայացվի ի օգուտ Իոաննիսյանի որոշում։

Հենց այս եթերի  ընթացքում Մալյանը հայտարարեց, որ բազմաթիվ մարդիկ են զանգահարել իրեն և ասել, որ ինքն արտահայտել է նաև իրենց կարծիքն առ այն, որ Դանիելը ստախոս է, և իրենք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այդ 300 000 ՀՀ դրամը վճարելիս։

Հաշվի առնելով մարդկանց ցանկությունը՝ Մալյանը հայտարարեց ֆլեշմոբի մասին, որին կարող են մասնակցել  այն մարդիկ, ովքեր կարծում են, որ բոլոր սորոսականները ստախոսներ են։

Ֆլեշմոբը շարունակվում է՝ գտնելով հասարակության կողմից  աննախադեպ արձագանք։ «Բոլոր սորոսականները ստախոսներ են» ֆլեշմոբին մասնակցել ցանկացող մարդիկ տեսանյութեր են նկարահանում աշխարհի տարբեր վայրերից  և ուղարկում ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ՖԲ էջին։

Կից ներկայացնում ենք ֆլեշմոբի տեսանյութերի հղումը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել