Վրաստանի ու Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջայի վանքային համալիրի շուրջ վեճն առաջին հայացքից անհասկանի է․ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը քրիստոնեական համալիրը համարում իր ազգային ժառանգությունը։

Ադրբեջանցիների ծագման հարցը միշտ փոխկապակցված է եղել աշխարքաղաքական զարգացումներից։

Վերջերս Ադրբեջանում նոր աշխարքաղաքական կուրսի խնդիրն է թեժացել, որը կարող է ազդել իրենց ծագման տեսությունների վրա, իսկ մինչ այդ ադրբեջանցիները պետք է սպասեն, իմանալու համար, թե իրենք ովքեր են։ Որ ուղղությամբ կշարժվեն, համապատասխան կերպով իշխանությունը կորոշի իրենց ծագման խնդիրը։

Մինչ սովետական շրջանն ամեն ինչ պարզ էր, իրենք Կովկասի մուսուլմաններն էին, իսկ ռուսներն իրենց համարում էին Կովկասի թաթարներ։

Երբ անկախացան՝ 2018-20 թվականներին, իրենք պետք է ընտրություն կատարեին՝ շիա մուսուլման են՝ ուղղելով դեպի Իրան, թե թյուրքեր՝ դեպի Թուրքիա։

Հաղթեց երկրորդ տարբերակը։ Հետո, երբ ստեղծվեց Սովետական Միությունը, պետական պատվերը փոխվեց՝ իրենք Հին Աղվանքի ժառանգներն են։ Դա սովետական իշխանությանը պետք էր, որպեսզի ադրբեւանցիները զերծ մնան Թուրքիայի ազդեցությունից։ Դա ավելի հաստակ ուրվագծվեց, երբ Թուրքիայի ու Սովատական Միության հարաբերությունները վատթարացան։

Անկախությունից հետո վիճակը նորից դարձավ անորոշ։ Էլչիբեյը պետական քաղաքականության հիմքում դրեց թյուրքիզմի գաղափարը և քանի որ Թուրքիան ՆԱՏՈ-ի անդամ էր, ձգտում էր անդամագրվել ԵՄ, ապա Ադրբեջանն էլ էր փորձում այդ ուղղությամբ շարժվել՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ քաղաքական ֆորմատներ էին ստեղծում և այլն, ինչը Ռուսաստանի անվստահություն էր առաջացնում։

Հիմա, հաշվի առնելով Թուրքիայի կոնֆլիկտը ՆԱՏՈ-ի և Եվրոպայի հետ, Ադրբեջանում նորից ինքնության խնդիրը թեժացել էլ, ինչն արտահայտվել է նաև Ալիևի օրերս ունեցած ելույթում։ Ելույթում նորից խառնվել է թյուրք, մուսուլման, տեղացի լինելուն ինքնությունների վարկածները։ Ելույթը նաև վառ ընդգծված հակաարևմտյան էր։ Մի խոսքով, Ադրբեջանը ինքնության և աշխարքաղաքական հարցերում նորից անորոշության մեջ է հայտնվել։

Հիմա Դավիթ Գարեջայի համալիրի մասին։ Եթե այդ համալիրը ադրբեջանական հատվածը Ադրբեջանը զիջի,ապա դա կնշանակի, որ հրաժարվում է իր ծագման աղվանական տարբերակից, ինչը չեն անի, մինչև որ չորոշեն, որն է տվյալ ժամանակահատվածում իրենց ինքնության մեխը, իսկ դա կախված է աշխարքաղաքական զարգացումներից, որը դեռ հստակ չէ։ Այնպես որ, դեռ երկար պետք է սպասենք, մինչև ադրբեջանցիների համար կորոշեն, թե իրենք ովքեր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել