Կյանքը բումերանգ է. այն քաղաքական ուժը, որն իշխանության եկավ ասեկոսեների, օդում կախված լուրերի, «ասում են, թե...»-երի, «մեր հավաստի աղբյուրներ»-ի հիմքի վրա, այսօր չի նույնականացնում ընկերությունը իրական սեփականատիրոջ հետ: Ցավալին այն է, որ ինչ սկզբունքով եկել են իշխանության, նույն կերպ էլ քրեական գործեր են հարուցում: Առաջարկում եմ Ալեքսանյանի ու նրա հետ փոխկապակցված, տո անգամ էդքան էլ չփոխկապակցված մարդկանց, «Ալեքսանյան բա-րե-րար» գոռացողների տները խուզարկել, տնից բաներ առգրավել, կարող ա, ի վերջո, գտնեք Ալեքսանյանի ու էդ Կամազ նվիրաբերած ընկերության կապը: Բայց դե, ասենք, զոմբիների բանակին ձեր փնթի «հիմնավորումներով» համոզեցիք:

Կյանքի բումերանգից ո՞նց եք պլստալու:

ՈՉ ՄԻ ԿԵՐՊ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել