Էս էլ պդի ասեմ։
Դեպքը բավականին հին ա՝ գրելու, և բավականին թարմ՝ կարդալու ու հետևություններ անելու համար։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերից օրերս համայն հայությանը՝ 5 միլիոն հայի, կոչ արեց ամսական 20$ նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։ Անգամ Challenge կազմակերպեց ու ինքն անձամբ սկսեց էդ գործընթացը։

Ես մի կողմ եմ դնում էս անհեթեթ, անիրականանալի, կեղծ-հիպոթետիկ ու կեղծ-բարոյապաշտական նախաձեռնությունը քննադատելու հազար ու մի հիմքերը։ Ուզում եմ մի ուրիշ բան ընդգծել։

Անկեղծ, չելենջի մասին իմանալուց հետո մտածում էի՝ էդ ա, հեսա առնվազն մի շաբաթ ՔՊ-ն մի այլ կարգի բումով ու զանգի-զրանգիով Ֆեյսբուքը գմփացնելու ա էս չելենջով՝ որպես օրինակ ծառայելով ու մոտիվացնելով առնվազն գոնե իրենց համակիրներին։ Բայց ոչ միայն մտածածս չիրականացավ, այլև կրկին համոզվեցի, որ դուք թիմ չեք, դուք հենարան չեք, ու ձեզ միավորում ա ընդամենը էյֆորիան ու էդ էյֆորիայից հնարավորինս գռփելու մոլուցքը։

Ի՞նչ աստիճանի պետք ա չհարգեք ձեր քաղաքական թիմի առաջնորդին, որ սենց անկազմակերպ, փնթի ձևով տապալեք գործը։ Թե՞ դեռ չեք հասկացել, որ տապալել եք։ Կասե՞ք՝ ձեր մարդկային ռեսուրսների հարաբերակցությամբ քանի՞ հոգի են միացել չելենջին։ Քանի՞սդ եք հետևել ձեր առաջնորդի որոշմանը, որն, ըստ էության, կուլիսներում նախապես թիմային որոշման արդյունք պետք է լիներ, եթե, իհարկե, գոնե մի քիչ լրջորեն է հնչել էկրաններից։

Մենակ թե չասեք՝ դեռ անելու ենք։ Ժամանակն արդեն անցել ա անելու համար։ Ու նաև չասեք, թե չեք կիսել էդ չելենջի գաղափարը, այլապես ստիպված եք լինելու խոստովանել, որ էդ աբսուրդ էր, ու նաև ապացուցել, որ ձեր մեծամասնությունն անգամ էդ աբսուրդը կանխելուն ունակ չէ։

Մի խոսքով՝ քնեք, եթե կարաք։ Բայց հիշեք, որ դուք չեք հարգում Նիկոլ Փաշինյանին՝ ձեր քաղաքական թիմի առաջնորդին։

#փնթի_անկազմակերպ_պոպուլիստներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել