Վերջին մեկ-երկու տարվա փորձից. գյուղի խնդիրներից ընդհանրացված ձևով խոսելը շատ դեպքերում կոպիտ սխալ է։ Երկու հարևան գյուղում խնդիրները կարող են լրիվ տարբեր լինել։ Ըստ այդմ էլ լուծումներն ամեն գյուղի համար տարբերվելու են։
Բայց մեկ (թեպետ ոչ միակ) ընդհանուր խնդիր կառանձնացնեմ. դեպի Երևան ձգտումը։ Երևանի սուտի փայլը կուրացնում ու գայթակղում է գյուղացի երիտասարդին գրեթե նույն կերպ, ինչ և երևանցի կամ գյումրեցի երիտասարդին՝ արևմտյան կամ ռուսաստանյան մեգապոլիսների ոչ պակաս փուչ փայլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել