Այս ողբերգության գլխավոր դերասանը էլ չի կարողանալու խոստումներով պահել ամբոխը: Ամբոխից դուրս մարդիկ այսօր լավ հասկանում են սա:
Հեռու չէ այն օրը, երբ բոլորը միաբերան կասեն, որ իրենց խաբել են, իրենք չգիտեին,որ խաբվում են: Այսօր դա շատ հստակ երևում է,բայց այստեղ սերիալ դիտողներն են կարևորը,որոնք երբեք չեն էլ հասկանա,որ սա սերիալ էր իրենց համար:Ոմանք խաղացին,ոմանք դիտեցին,բայց ամենից բարդը լինելու է այն մարդկանց համար,որոնք իրոք սրտանց հավատացին,որ հեղափոխություն է եղել:Կլինեն ուրացումներ,դավաճանություններ և շատ տարբեր բացահայտումներ,որոնք «կադրից դուրս» ռեժիմով կնայեն և կզարմանան:

Հաջորդներին բարդ,նույնիսկ գերմարդկային կարողություն է հարկավոր,որ էս սերիալից հետո մարդկանց վերադարձնեն իրականություն:Վիրտուալ թավշյա հերոսները պետք է վերջապես վերածվեն «հալածյալի» դա էլ է լինելու:

Հետաքրքիրը այն է,որ ամբոխը երբեք չի ուզում ընդունի,որ ինքը ամբոխ է,բոլորը գիտեն իրենց վիրավորում են,երբ ասում են ամբոխ,բայց դրանից ամբոխի դերը չի փոխվում,այն մնում է նույն օգտագործված ամբոխը:
Օգտագործված որևէ մեկը չի ընդունի երբեք,որ իր շերեփը կամ սիգնալը օգտաործել են այդ մեծ նկարահանման ժամանակ,փողոց փակողը մինչև հիմա հավատում է,որ հեղափոխություն է արել,ԱԺ-ում ծվարած քայլիստները հավատում են,որ իրանք ոչ թե էպիզոդներում են,այլ հերոս են,նույնիսկ շարքային զոմբին գիտի ինքը դեմքա:Սցենարում հենց այդպես էլ կա,իհարկե իրենք բոլորը դեմք են ու վարչապետ:

Սերիալի կանոնների համաձայն բոլորը կրկնում են այն թեզը,թե երբ է այս ամենը ավարտվելու,վստահ եմ գլխավոր դերում նկարահանվողն էլ պակաս մտահոգ չի,քանի որ երևում է նրա հոգեկան վիճակից,որ էլ չի ձգում:

Բայց սերալը միևնույնն է ավարտվելու է ,արդեն նկարահանվում է վերջին սերիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել