Buzz Feed կայքը հրապարակել է այն ֆիլմերի վարկանիշը, որոնք ընթերցողները համարում են լավագույնները, բայց ըստ որում պատրաստ են դիտելու սոսկ մեկ անգամ: Առաջին տեղում է Դարեն Արոնոֆսկիի «Երազանքի ռեքվիեմը» (2000 թ.)՝ գլխավոր դերերում Ջարեդ Լետոյի և Ջենիֆեր Կոնելիի մասնակցությամբ:

Երկրորդ տեղում հայտնվել է «Ճանապարհ» հետապոկալիպտիկական դրաման (2010 թ.), որում գլխավոր դերը կատարել է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Վիգո Մորտենսենը: «Վհուկը» սասափ-ֆիլմը ֆերմերի ընտանիքի մասին է, որը հանդիպել է գերբնական չարի. այն զբաղեցրել է երրորդ տեղը: Վարկանիշում տեղ են գտել նաև «Շինդլերի ցուցակը» դրաման (9-րդ տեղ), «Մոլեգնությունը» (10-րդ տեղ), «127 ժամը» (16-րդ տեղ), «Պիի կյանքը» (21-րդ տեղ): Ընդամենը 24 կինոնկար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել