Մի փոքր դրվագ Միլանի Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում կազմակերպված միջոցառումից:

Երբ ադրբեջանցի բլոգերը (դա էլ հարց է, թե բլոգեր), անընդհատ կրկնելով «Вы же демократ», Նիկոլ Փաշինյանին ուզում էր հարց ուղղել (իրականում հարց էլ չէր), եկեղեցում գտնվող հայերը փորձում էին խոչընդոտել: Նիկոլ Փաշինյանը հանգստացրեց ներկաներին. oн же демократ….

Երբ հայ կինը հանդես եկավ ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության քննադատությամբ, ներկաները կրկին աղմկեցին: Բայց Նիկոլ Փաշինյանը նրանց չհանգստացրեց: Բայց oн же демократ??!

Թույլ տալով ադրբեջանցուն խոսել՝ Փաշինյանն, ըստ իս, շատ ճիշտ քայլ արեց: Պատասխանն էլ լավն էր: Բայց այն հանգամանքը, որ հայ կնոջ խոսքերից առաջացած դժգոհությունները վարչապետի կողմից որևէ գնահատականի չարժանացան, շատ խոսուն է քննադատություններին ներկայիս իշխանությունների վերաբերմունքի մասին:

Իսկ հայ կնոջ դիտարկմանը պատասխանն իրականում պատասխան չէր, մինի միտինգ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել