Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ իդեալական է ճանաչվել, կիսվել է բրիտանական Pop նորաձևության ամսագրի համար նոր ֆոտոշարքի կադրերով: Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում:

Ցանցում տեղադրված կադրերում աղջիկը սպիտակ վերնաշապիկով է, որը կրում է մերկ մարմնի վրա, իսկ պարանոցին, կրծքավանդակին և այտերին վարդի թերթիկներ են ամրացված: Նկարահանման մասնակիցները ջուր են լցնում և օդի հոսանք ուղղում մոդելի վրա:

Ամերիկուհու բաժանորդները մեկնաբանություններում գնահատել են նրա կողմից տեղադրված տեսանյութը: «Հրեշտակ», «Ինչու ես դու այդքան գեղեցիկ», «Դու իրո՞ք իրական ես», գրել են նրանք:

Հոկտեմբերին Հադիդի արտաքինը իդեալական է ճանաչվել: Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, դոկտոր Ջուլիան Դե Սիլվան 23-ամյա մոդելի դեմքը համադրել է ոսկե հարաբերակցության կանոնի հետ: Պարզվել է, որ նրա համամասնությունները 94.35 տոկոսով մոտ են կատարելությանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@bellahadid)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել