Զգուշացեք, մանիպուլյատիվ օրակարգ

Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպե՞ս է հնարավոր հասարակաթյանը համարել՝ տգետ և փորձել մարդու իրավունքների պաշտպանման պատրվակով մարդկանց հրամցնել նեոլիբերտարիանական այլասերված օրակարգ՝ հիմնավորելով դա որպես մարդու իրավունքների պաշտպանման համար պայքար։

Պետք է հստակ փաստել, որ այսօր Հայաստանում գործում են ապազգային, հակահայկական մարգինալ խմբեր և հանրային ճանաչողություն ունեցող անհատներ, որոնք փորձում են ձևավորել այսպես կոչված «էլիտար խմբեր», որոնց իրավունքների պաշտպանումը պետք է գերակշռի հայկական հասարակության մեջ մյուս քաղաքացիների իրավունքների հաշվին։

Ամենազավեշտալին այն է, որ այդ խմբերը, առաջ մղելով սեռական այլասերության թեման (ներկայացնելով սեռահոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց որպես հալածյալ խավի), փորձում են ձևավորել հասարակության մեջ մի դիսկուրս, որի նպատակն է այդպիսի մարդկանց հորինված խնդիրները ներքաշել համահայկական օրակարգ։ Ընդ որում՝ բոլորին, ովքեր համաձայն չեն ենթարկվել մանիպուլյատիվ հնարքներին, միանգամից պիտակավորում են որպես հետադեմ, խավարամիտ և ոչ ադեկվատ։

Հասկանալի է, որ այսպիսի աննորմալ և անբարոյական փորձերը իրենք հիմնավորում են մարդու իրավունքների պաշտպանություն, սակայն պարզ է, որ մարդու իրավունքների հետ այդ խնդիրները ոչ մի կապ չունեն, և այս տեղեկատվական աբսուրդի հիմնական նպատակն է խեղաթյուրել հասարակությանը՝ առաջ քաշելով ապազգային թեզեր։

Ի՞նչ ասեմ, շատ տագնապալի է հետևել, թե ինչպե՞ս է հայկական օրակարգը օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ՝ հետ մղելով իսկական խնդիրների լուծման շուրջ այդքան անհրաժեշտ դիսկուրսը, փոխարինելով սուտ և արհեստական օրակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել