RT ռուսական միջազգային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառումից Instagram սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակել:

Հրապարակված տեսանյութում Սիմոնյանը և իր հայտնի ամուսին ռեժիսոր Տիգրան Քեոսայանը Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին երգում են «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը:

Սիմոնյանը տեսանյութին կից գրել է. «Ուրբաթ, երեկո. Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»:

Հայ օգտատերերը մեկնաբանությունների բաժնում թողել են «Ապրեք, հայեր» գրառումը, ինչին ի պատասխան Սիմոնյանը գրել է. «Փորձում ենք»:

Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ անձամբ չի հասկանում երգի բառերը, և իր համար թարգմանում են:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել