Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի Դումայի պատգամավորներից մեկը (անունը միտումնավոր չեմ հիշատակում) ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը:
Այս վանդալիստական ակտը արդյունք է հականժդեհական պարանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից:
Այս խուլիգանական արարքը դատապարտելի է, եւ կարծում եմ՝ նախեւառաջ պետք է դատապարտվի հենց Ռուսաստանի իշխանությունների կողմից: Ցանկացած փորձ՝ Նժդեհին ներկայացնելու որպես հակառուս եւ նացիզմի ջատագով, անթույլատրելի է եւ ստանալու է իր արժանի պատասխանը:
Հ.Գ. Հայ ցեղակրոնի դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է։
Գարեգին Նժդեհ
Հ.Հ.Գ. Հեռու մնացեք Նժդեհից: Նժդեհը մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/333386077462494/photos/a.338749973592771/551731888961244/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել