Հարգելի ընկերներ, սոցիալական տիրույթում տարբեր օգտատերեր իմ նկարներով են կիսվում, իբրև թե ես մասնակցում եմ ուսանողական ակցիային, որը ուղղված է Արայիկ Հարությունյանի դեմ:

Իրականում ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությամբ ես մասնակցել եմ այլ ակցիայի, որը ուղված է շարքային պրոպագանդիստ Զոհրաբ Մնացականյանին: Վերջինս ասել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանին ճամպրուկներով գումարներ են տարել, իսկ մեր ակցիայի նպատակը եղել է այն, որ, ճամպրուկներ տանելով ԱԳՆ շենքի մոտ, ցույց տանք այդ ճամպրուկները, որոնք եղել են դատարկ, ինչպես որ հիմա նախարարի վարած քաղաքականությունն է դատարկ,
ինչպես որ դատարկ են այն օգտատերերի ուղեղները, որոնք տարածում են։


Նկարների վերաբերյալ՝ հպարտ եմ այդ լուսանկարներով: Ուրի՞շ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել