Հայաստանին պետք է եկարաժամկետ հստակ մշակված և ծրագրված կովկասյան ռազմավարություն, որը, կարծում եմ՝ պետք է միտված լինի լուծելու երկու գերխնդիր՝ տարաբնույթ ենթաբաղադրիչներով՝ Հայաստանի գերակա դիրքերի հաստատում Վրաստանում և Հյուսիսային Կովկասում (հատկապես Դաղստանում) և Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերի հնարավոր թուլացում։

Ասվածի իրականացումն առաջին հայացքից միգուցե չափազանց բարդ է թվում, բայց այս տարածաշրջանում մեզ համար որևէ հեշտ լուծելի խնդիր կարծեք թե ընդհանրապես գոյություն չունի։

Մյուս կողմից էլ՝ մեր ներքին՝ հաճախ մանրախնդիր և հյուծիչ «խոսույթներին» վերջ տալու և հնարավոր լայն համախմբում ապահովելու հիմնական ուղիներից մեկն, իմ համեստ կարծիքով, համապետական և համազգային գերխնդիրների առաջադրումն է և դրանց կյանքի կոչելուն միտված գործունեությունը։

#Հայաստանը
#փափուկ_ուժ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել