«168 ժամ» թերթը գրում է.

«Օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:

Ակնհայտ էր, որ հայկական կողմը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, եւ դա երբեմն ստանում էր զավեշտալի դրսեւորումներ:

Երեւանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաեւ ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ, ով նաեւ Հայ-ռուսական ն բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ եւ Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, եւ շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել