Analitik.am-ը գրում է.

Արայիկ Հարությունյանն առաջին անգամ չէ մեղադրանք հնչեցնում Դաշնակցության հասցեին, սակայն որևէ փաստ չի ներկայացնում: Նա կարող է խոսել համապատասխան մարմիններին փաստեր ներկայացնելով, սակայն միայն խոսում է: Շատ հեշտ է այս կամ այն անձին պիտակավորելով՝ թաքնվել սեփական ձախողված քաղաքականության ետևում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշնակցական Սուրեն Պարսյանը:

Ավելի վաղ նախարար Հարությունյանը հայտարարել էր, որ հայաստանցի դաշնակցականներն անդաստիարակ պահվածք ունեն՝ կոչ անելով դրսի դաշնակցականներին տեր կանգնել կուսակցությանը:

Պարսյանի խոսքերով, հարցադրումը հիմա Հարությունյանի դեմ է ներկայացված. «Լևոն Մկրտչյանը լավ կամ վատ պաշտոնավարել է, հիմա ձեր աշխատելու ժամանակն է: Անցյալը դատապարտելով նոր ապագա չես կառուցելու: Ես վստահ եմ, որ նույն Արայիկ Հարությունյանը Մկրտչյանից սկսած նախագծերը շարունակում է, ինչը տրամաբանական է: Եթե Լևոն Մկրտչյանի հետ խնդիր ունի, կարող է բանավիճել, իսկ եթե Դաշնակցությասն հետ խնդիր ունի, դա նրա մեծ խնդիրն է լինելու»:

Պարսյանը հայտարարեց, որ դրսի ու ներսի Դաշնակցություն չկա, կա Դաշնակցություն, որը գործում է ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել